կարևոր
1454 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-13 09:46

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսի ռուսական կողմում կա մոտ 300 կուտակված ավտոմեքենա

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսի ռուսական կողմում կա մոտ 300 կուտակված ավտոմեքենա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 300 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։