Զավեշտալին այն է, որ ՊՆ ԶՈՒ գեներալները նույնիսկ չգիտեին այդ հուշագրի մասին, ու այն գեներալները, որոնք ուղիղ առնչություն ունեին Սյունիքի տարածաշրջանի պաշտպանությանը: Այս մասին այսօր «Երկրի հարցը» հաղորդաշարին ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:
«Մեզ հետ միասին գեներալների առջև խնդիր էր դրված ամրապնդվել այդ դիրքերում, այդ բնագծերում և կառուցել լրացուցիչ պաշտպանական բնագծեր, ենթակառուցվածքներ, սակայն աշխատանքներն անելուց հետո, դեկտեմբերի 17-ին, ի զարմանս բոլորիս, իջեցվեց հրաման, որ պետք է ամսի 18-ին ետ քաշվենք: Այսքանից հետո, որ էլի հայտնվեն նման փաստաթղթեր, զարմանլի չեն լինի»,- ամփոփեց Գևորգ Փարսյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ի ուշ երեկոյան, սոցցանցերում հայտնվել է հայ-ադրբեջանական համատեղ հուշագրի լուսապատճենը, որն առայժմ պաշտոնապես գնահատականի չի արժանացել։ Հուշագրի առաջին իսկ կետն ամրագրում է.
1․ Հայկական զորքերը դեկտեմբերի 18-ին, 2020թ․ պետք է դուրս գան Կուբաթլուի և Զանգելանի շրջաններից»։