կարևոր
2306 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-12 23:58

Կապանի համայնքապետը հաստատում է՝ հուշագիրը իրական է, այն կետ առ կետ իրականացվում է

Մինչ այս պահը իշխանությունները ոչ հերքել են, ոչ հաստատել են նոյեմբերի 10-ի հայտարարությանը կից մեկ այլ հուշագրի իսկությունը: Այսօր էլ խորհրդարանական ճեպազրույցում իմքայլական պատգամավորները փորձում էին դա ներկայացնել որպես սարքված փաստաթուղթ: 

«Երկրի հարցը» հաղորդման ընթացքում Աննա Իսրայելյանի հարցին, թե արդյոք օրերս հայտնված ևս մեկ հուշագիրն իրական փասատթո՞ւղթ է, Կապանի համյանքապետ Գևորգ Փարսյանը պատասխանեց.  

«Այո, դա իրական փաստաթուղթ է: Դրա մասին ես իմացել եմ դեռ հունվարին: Կա կոնկրետ գրավոր եռակողմ կնքված հուշագիր: Չի կարող դա սարքված լինել, որովհետև մնացած բոլոր կետերը հիմա իրականում  կյանքի են կոչվում և գործարկվում են ըստ այդ հուշագրի: Ճանապարհների հետ կապված կարգավորումները կետ առ կետ իրականացվում են այդ հուշագրին համապատասպան»: 

Կապանի համայնքապետը հաստատեց, որ փաստորեն «նոյեմբերի 9-10-ի կնքված համաձայնագրից հետո կնքվել է այս հուշագիրը, որտեղ հստակ ասվում է, որ դեկտեմբերի 18-ին մեր զբաղեցված այն բնագծերից, որ մենք ունեինք մինչև նոյեմբերի 9-ը և այն դիրքերից, որ մեզ համար ավելի նպաստավոր էին, պետք է ետ քաշվեինք և զիջենք»: