12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Երևանի կենդանաբանական այգին աշխատանքներ է տանում 2021 թվականին նոր կենդանի ձեռք բերելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է Երևանի կենդանաբանական այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սմբատ Ղահրամանյանը:
«Դեռևս չեմ ցանկանա շատ փակագծեր բացել մեր ապագայում իրականացվելիք ծրագրերի մասին: Երևանցիների և մեր մյուս հյուրերի համար նոր նախաձեռնություն ունենք, քայլեր ենք անելու, որպեսզի այն ավելի գրավիչ դառնա: Միայն մեկ գաղտնիք կարող եմ բացել՝ այժմ աշխատանքներ ենք տանում նոր կենդանի ձեռք բերելու ուղղությամբ»,- նշել է Ղահրամանյանը:
Նրա խոսքով՝ առաջիկա մեկ տարում կենդանաբանական այգում մարդիկ ականատես կլինեն տարբեր նախաձեռնությունների և նորությունների: Ղահրամանյանը վստահեցրեց, որ 2021 թվականը բեկումնային տարի է լինելու այգու համար: