23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի ավիաչվերթներ են հետաձգվել կամ ուշացումով են իրականացվել, եւս 10-ը չեղարկվել են երկարատեւ ձյան պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ժամը 17:00-ի դրությամբ՝ Շերեմետեւոյում 10 չվերթ է հետաձգվել, Վնուկովոյում 19 չվերթ է հետաձգվել, 2՝ չեղարկվել, Դոմոդեդովոյում չեղյալ է հայտարարվել 4 չվերթ, հետաձգվել ՝ 15, Ժուկովսկում չեղարկվել է 4 չվերթ։
«Զվարթնոց» օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալների համաձայն՝ Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի ուշացումով: