Կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը՝ այս անգամ տեսակոնֆերանսի ձեւաչափով:
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նիստին քննարկվել է համատեղ աշխատանքի ընթացքը, համաձայնեցվել է հետագա աշխատանքի ժամանակացույցը:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո հայտնի էր դարձել, որ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու համար կստեղծվի աշխատանքային խումբ՝ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ: Եռակողմ առաջին նիստը տեղի է ունեցել հունվարի 30-ին՝ Մոսկվայում: