24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը հեռացրել է գլխավոր տնտեսագետին եւ քննադատել իր կաբինետի աշխատանքը՝ տնտեսությունը փրկելու նոր գաղափարների բացակայության համար: Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական ԶԼՄ-ներին:
«Կաբինետը չի կարողացել ղեկավար դեր խաղալ հանգուցային տնտեսական ոլորտների պլանը կազմելու գործում եւ գրեթե մեխանիկորեն միավորել է նախարարությունների կողմից պատրաստված թվերը»,-գործակալությունը մեջբերում է Կիմ Չեն Ընի խոսքը:
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ կաբինետի պլանները չեն աշխատում, իսկ նորարարական գաղափարներ չկան: Գյուղատնտեսական արտադրության համար նպատակներն այս տարի, հյուսիսկորեացի առաջնորդիի կարծիքով, անիրատեսականորեն բարձր են, իսկ էլեկտրաէներգետիկականի համար՝ չափազանց ցածր: Associated Press-ը նշում Է, որ Կիմ Չեն Ընը գտնվում է իր կառավարման ինը տարվա ընթացքում ամենադժվարին ճգնաժամի մեջ:
Դիվանագիտական ջանքերը ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու համար ոչնչի չեն հանգեցրել, համավարակի պատճառով փակվել են սահմանները, իսկ տարերային աղետները ոչնչացրել են բերքի զգալի մասը: Բացի այդ, Չինաստանի հետ ԿԺԴՀ-ի առեւտուրը ոչ դյուրին ժամանակաշրջան Է վերապրում:
Հունվար ամսին Կիմ Չեն Ընը կոչ Էր արել Էլ ավելի ուժեղացնել պետական հսկողությունը տնտեսության նկատմամբ եւ գերակայությունը տալ քիմիական ու մետալուրգիական ինդուստրիաների զարգացմանը: Բայց վերլուծաբաններն ասում են, որ Հյուսիսային Կորեայի տնտեսությունն աշխուժացնելու համար հարկավոր Է երկրում մեծ ներդրումներ անել ֆաբրիկաների համար արդի սարքավորումների եւ տեխնոլոգիաների մեջ, ինչպես նաեւ ավելի շատ ուտելիք ներմուծել կամ բարելավել ֆերմաների արտադրողականությունը: ՄԱԿ-ի գնահատումներով, 2019 թվականին ԿԺԴՀ-ի բնակչության 40 տոկոսն ուտելիքի անբավարարություն Է ունեցել: