Հայենիքի փրկության շարժման հանրահավաքը փետրվարի 20-ին է, այսօր ես ուղղակի հրավիրեցի ժողովրդին քննարկենք հարցեր. 50 հոգի կլինեն, թե 5 հազար հոգի, նշանակություն չունի ինձ համար: Այս մասին ասել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ հավաստիացնելով, որ փետրվարի 20-ի հանրահավաքը մեծ է լինելու:
«Փետրվարի 20-ին կքննարկենք մեր անելիքները, բայց հրատապ իրավիճակ եղավ, երբ պարզվեց, որ այն, ինչ չէինք հասկանում, թե ինչ է կատարվում Սյունիքում, երբեմն բացատրում էին, որ իշխանությունները պարալիզացված են, այդ պատճառով է դա տեղի ունենում, պարզվեց մեր մեջքի հետեւում մի նոր կապիտուլյացիոն պայմանագիր էլ է կնքված: Դրան ավելացավ այն, որ որոշում ընդունվեց, որ թղթակիցներին թույլ չտան, որ այնտեղ ազատ մեկնաբանեն: Դա կասկած է առաջացնում, որ բացի այդ 6 կետից կան այլ պայմանագրեր էլ: Այսինքն բաներ են տեղի ունենում, որից տեղյակ չենք, մեր հայրենիքը շարունակում է իր ճանապարհը դեպի կործանում»,-նշել է Մանուկյանը: