«Հայ-ասպետ» կրթադաստիարակչական, բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է Արցախյան վերջին պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում դիմել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին.
«Կգմս փոխնախարար ժաննա Անդրեասյանին.
տիկին, հաջորդ անգամ Գ. Նժդեհի մասին խոսելիս, նախ դիմում կգրեք և կհեռանաք այդ պաշտոնից, որովհետև Ձեզ նման մտոք սնանկ և Հայրենիքը վաճառած մարդիկ չեն կարող լինել մի ամբողջ պետության կրթական քաղաքականություն իրականացնող գերատեսչության ներկայացուցիչ: Դուք ապրում եք մի երկրում, որն այսօր գոյություն ունի միայն Նժդեհի՝ Ձեզ նմաններին անհասու հայրենասիրության և հայրենատիրության շնորհիվ: Դուք անհայրենիք մարդիկ եք, և իրավունք չունեք կառավարել այդ համակարգը:
Հիշեցնեմ՝ ես «Հայ ասպետ» դպրոցում անձամբ եմ ուսուցանում նժդեհյան գաղափարախոսություն, և ամեն ինչ անելու եմ, որ այն մի օր ուսուցանվի նաև ապագա Հայաստանի բոլոր դպրոցներում:
հ.գ. Առավոտյան իմացա, որ այդ խոսքերն ասվել են 2012թ.-ին, կարծիքս դրանից չի փոխվում, ավելին՝ դա միայն հիշեցնում է, որ պետք է ունենալ հետաքննող լրագրողների խումբ և այսուհետ բոլոր նախարարների ու փոխնախարարների մասին նախապես հրապարակել տեղեկություն՝ իրենց ապրածով ու արածով, տված հարցազրույցներով ու դրսևորած մոտեցումներով»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման հայտարարություն էր արել Իլհամ Ալիևը՝ նույն կերպ փորձելով վարկաբեկել Նժդեհին: Ի դեպ, Ժաննա Անդրեսայանը Հ1-ի մեկնաբան Պետրոս Ղազարյանի կինն է: