24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Մոսկվան պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ այդ քայլին կդիմեն, եթե Եվրամիությունը ռուսական տնտեսության զգայուն ոլորտների համար ռիսկեր առաջացնող նոր պատժամիջոցներ սահմանի:
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը չի ցանկանում մեկուսանալ աշխարհից, բայց դրան պետք է պատրաստ լինել: «Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմին»,-«Սալավյով Լայվ» հաղորդման եթերում ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Մոսկվա կատարած այցից հետո, երկկողմ հարաբերություններն էլ ավելի են սրվել: Բորելի հետ ասուլիսին Լավրովն ասել էր, որ Եվրամիությունը Մոսկվայի համար հուսալի գործընկեր չէ: Բորելն էլ, թեեւ Մոսկվայում հայտարարել էր, որ կան ոլորտներ, որոնց շուրջ կարող են համագործակցել Մոսկվայի հետ, Բրյուսել վերադառնալուց հետո իր բլոգում գրել էր, որ Ռուսաստանն ավելի է հեռվանում Եվրամիությունից, ակնարկել էր նոր պատժամիջոցների մասին: