կարևոր
974 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-12 11:49

Արցախի բուժհաստատություններում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսի 5 վարակակիր

Արցախի բուժհաստատություններում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսի 5 վարակակիր

Արցախում փետրվարի 11-ին կատարվել է 58 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր է:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժհաստատությունում ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2546 քաղաքացու հետազոտություն, որից 486-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2370 դեպք: Կատարվել է 19 994 թեստավորում»,-մանրամասնում են գերատեսչությունից՝ հորդորելով կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելման համար՝ պահպանել Արցախի առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները: