23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Գիշերը Երեւանում պղծել են Հոլոքոստի եւ Հայոց Ցեղասպանության հուշարձանը` ներկով ծածկելով հուշաքարն ամբողջությամբ։ Անհայտ անձիք լատինատառ անհասկանալի գրառումներ են կատարել քարերի վրա։
Ահազանգից հետո քաղաքապետարանի ծառայությունները սկսել են մաքրել այն։ Սոցցանցերում բազում օգտատերեր դատապարտել են տեղի ունեցածը` գնահատելով այն իբրեւ սադրանք։
Հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը հույս է հայտնել, որ դա հայի ձեռքի գործ չէ, այլ՝ թշնամական մի պետության հատուկ ծառայության գործակալի արարք, որի վարկածը եւս իրավապահները պետք է քննեն։
Քանդակագործ Ռուբեն Արուտչյանի հեղինակած հուշարձանը Երեւանի Օղակաձեւ զբոսայգում` Տերյան եւ Մոսկովյան փողոցների հատման վայրում տեղադրվել է 2006 թվականի հոկտեմբերի 27-ին։ Բացմանը ներկա են եղել պետական պաշտոնյաներ, պատգամավորներ, օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ։