կարևոր
1213 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-12 10:15

Ժամանակավորապես դադարեցվել է «Սարի թաղի» որոշ հատվածների գազամատակարարումը

Ժամանակավորապես դադարեցվել է «Սարի թաղի» որոշ հատվածների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 11-ին ժամը 21:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի «Սարի թաղ» թաղամասի 20-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ փողոցների և 28-րդ փողոցի նրբանցքի գազասպառողների գազամատակարարումը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: