կարևոր
1782 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-11 23:36

Հայաստանում համայնքապետարաններն արտագնա աշխատանքի հայտարարություններ են տարածում

Հայաստանում համայնքապետարաններն արտագնա աշխատանքի հայտարարություններ են տարածում:

Արարատ քաղաքային համայնքի ֆեյսբուքյան էջում ժամեր առաջ նմանատիպ հայտարարություն են տարածել Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում աշխատանքի համար, որը 10 ժամ հետո է միայն հեռացվել:

«Լրիվ են կորցրել անվտանգության զգացումը էս մարդիկ»,- այս մասին անդրադարձել է նաև ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Ի՞նչ է մտածում Արարատի քաղաքապետը նման հայտարարություն տարածելով ...

Տեղեկացնեմ , որ շատ մեծ ծավալի շինարարական աշխատանքներ կան նաև Արցախում և կարող են գնալ Արցախում աշխատելու ։ Եթե կհետաքրքրի կարող եմ կոնտակտներ փոխանցել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը։