12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մի խումբ ուսանողներ եւ դասախոսներ բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ Բարձրագույն կրթության մասին նոր օրինագծի, որը նախօրեին Ազգային ժողովում ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Ըստ ակցիայի մասնակիցների՝ նոր օրենքով բուհերը կորցնելու են իրենց ինքնավարությունը քանի կառավարման խորհրդի մասնակիցների թիվը նվազեցվել հասցվելով 9-ի, որոնցից 5-ին նշանակելու է նախարարությունը:
Օրինագծի մեկ այլ կետով էլ նախատեսվում է բուհերի օպտիմալացում, ինչը, ըստ դասախոսների, պետք է արվի խելամտության սահմաններում, այսինքն՝ տրամաբանական կլինի, որ օպտիմալացաման դեպքում Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը միանա արվեստի բնագավառի որեւիցե բուհի:
Ակցիայի մասնակիցները Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից խնդրում են չեղարկել այս օրինագծի ընդունումը եւ պահանջում են կազմակերպել կառուցողական քննարկում: