կարևոր
1321 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-11 21:03

«Սևան» ազգային պարկում վերսկսվել են ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները

«Սևան» ազգային պարկում վերսկսվել են ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները

«Սևան» ազգային պարկում վերսկսվել են ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները, մասնավորապես, Սևանի հանրային լողափից դեպի թերակզի ընկած ափամերձ հատվածներում։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այս անգամ ապամոնտաժվել է պարսպապատ քարե կիսակառույց շինություն, որի սեփականատիրոջ հետ առկա էր լուծված պայմանագիր։

«Ապամոնտաժման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու»,- հավաստիացրել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ վերջին հանդիպման ժամանակ նախարար Պետրոսյանը ևս մեկ անգամ վերահաստատել էր Սևանա լճի ափամերձ տարածքներն ապօրինի շենք-շինություններից ու կառույցներից ազատելու Շրջակա միջավայրի նախարարության վճռականությունը։