23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Նախօրեից սոցցանցերում հայտնվել է հայ-ադրբեջանական համատեղ հուշագրի լուսապատճենը, որն առայժմ պաշտոնապես գնահատականի չի արժանացել։
Հայաստանի ներկայիս իշխանավորները լիարժեք չեն հաստատում, որ նման փաստաթուղթ գոյություն ունի:
Մինչդեռ ըստ այլ աղբյուրների, ռուս սահմանապաների, որոնց ձեռքին է դրա պատճենը, հենց դրանով էլ նրանք Սյունիքի սահմանագոտում առաջնորդվում են:
Ներկայացված այդ պատճենում մի շարք կետերեն են, որոնցից մեկով շեշտվում է, որ հուշագիրը ստորագրվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման համար։
Ի՞նչ է սա, ի՞նչու Հայաստանի քաղաքացին դրա մասին տեղյակ չէ, եթե դա իրական փաստաթուղթ է: Արդյոք հենց դրանում նշված կետերի կատարման մասին էր ասում Նիկոլ Փաշինյանը՝ դրանք անվանելով «բանավոր պայմանավորվածություններ»:
Հիշեցնենք, որ դեռեւս հունվարի 11-ին մեր հեռուստաընկերությունից Կառավարությանն ուղղարկված գրավոր հարցմանն ի պատասխան գործադիրից նշել էին, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հավելված գոյություն չունի:
Եվ, ահա, այսօր էլ մենք դարձյալ դիմել ենք վարչապետի աշխատակազմին, եւ մամուլի քարտուղար Մանե Գեվորգյանը մեզ հորդորել է հարցումը ձեւակերպել գրավոր, եւ այդպես այն իրենց ուղղել:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում: