կարևոր
1240 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-11 19:49

Չտրվե՛լ Թուրքայի նենգամիտ քաղաքականությանը․ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ադրբեջանի ու Թուրքիայի հետ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանավորվածության ձեռք բերումը, եթե, իհարկե հենց մեր հայկական կողմի համար ձեռք բերել դա կարելի է համարել, եթե պայմանավորվածության կետերը թելադրողը Ադրբեջանն է՝ Թուրքիայի հովանու ներքո:

Ահա, այդ հայտարարություն համաձայնագիրը մի շարք հարցեր է առաջացրել սկսած Սյունիքի մարզին՝ Մեղրիի շրջանին, նաեւ խիստ անվտանգային, տնտեսական մրցակցության, վերջացրած Թուրքիայի իշխանությունների տասնամյակներ շարունակ Հայաստանի առջեւ դրած նախապայմաններին վերաբերող:

Խորամանկ Էրդողանը որքան ժամանակ է պնդում է, որ հայերը, մասնավորապես նաեւ Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է մոռացության մատնի Ցեղասպանության թեման, եթե ցանկանում է Թուրքիայի հետ որեւիցե հարաբերություններ հաստատել:

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում: