կարևոր
1940 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-11 16:27

ԱԳ նախարարը տեղյակ չէ Ավինյանի նշած հայ-ադրբեջանական պայմանավորվածությունից, բայց պնդել է, որ ինքը պատասխանատու է միայն արտաքին ոլորտի համար

ԱԳ նախարարը տեղյակ չէ Ավինյանի նշած հայ-ադրբեջանական պայմանավորվածությունից, բայց պնդել է, որ ինքը պատասխանատու է միայն արտաքին ոլորտի համար

Հարցին, թե արտաքին գերատեսչության ղեկավարի համար խնդրահարույց չէ, որ ինքը տեղյակ չէ պայմանավորվածությունից, Արտաքին գործերի նախարարն ասել է, թե նա պատասխանատու է արտաքին ոլորտի համար: 

Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը տեղյակ չէ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուաստանի միջև եղած որևէ այլ համաձայնությունից՝ բացի նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի պայմանավորվածությունները: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԳՆ նախարար Արա Այվազյանը՝ խուսափելով լրագրողների մյուս ճշգրտող հարցերից, թե արդյոք խնդրահարույց չէ՞, որ իրեն չեն տեղեկացրել երեկ փոխվարչապետ Ավինյանի հայտարարած մեկ այլ պայմանավորվածության մասին, արդյոք Ադրբեջանի հետ քննարկվող որևէ հարց արտաքին քաղաքակնության ոլրտը չէ, և իր պատասխանատվության շրջանակներում չէ՞:

Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ երկու հայտարարությունից բացի՝ կա Դավիթ Բեկ - Գորիս ճանապարհահատվածին վերաբերող ևս մեկ պայմանավորածություն: 

Հարցին, թե արտաքին գերատեսչության ղեկավարի համար խնդրահարույց չէ, որ ինքը տեղյակ չէ նշված պայմանավորվածությունից, նախարարն արձագանքել է, որ արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանատու է արտաքին ոլորտի համար: «Մեր ոլորտին վերաբերող գործառույթները մենք կատարում ենք լիարժեք», - ասել է Այվազյանը:

Հավելենք, որ այդ փաստաթղթի մասին մի քանի օր առաջ գրել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, իսկ երեկ համացանցում հայտնվեց ՀՀ և Ադրբեջանի միջև կնքված Հուշագրի լուսապատճեն, որտեղ շեշտվում է, որ այն ստորագրվում է, իբրեւ նոյեմբերի 9-ին, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հայտարարության կատարման համար։

Նախարարի այս պատասխանից կարելի է եզրահանգել, որ հայ-ադրբեջանակan հուշագիրը գաղտնի է պահվել ոչ միայն հայ հանրությունից, այլև` կառավարության մյուս անդամներից: 

Կարևոր երկու հանգամանք, որով փաստվում է, որ Կառավարությունը գաղտնի է պահել այս հուշագիրը հայ հանրությունից և կամ ստել է, կամ այն կնքվել է առնվազն 2021 թ.-ի հունվարի 27-ից հետո. 

1. Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը 2021թ.-ի հունվարի 11-ին դիմել էր ՀՀ վարչապետին՝ տրամադրել հետևյալ տեղեկությունը՝ արդյոք նոյեմբերի 10-ին հրապարակված եռակողմ հայտարարությանը կից, դրա մաս կազմող կամ դրա պայմանների կատարումն ապահովող առանձին հավելվածներ կա՞ն:

Հունվարի 15-ին Կառավարության հասարակայնույթան հետ կապերի վարչությունից ստացվել է պատասխանը. «նոյեմբերի 10-ի՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի եւ Ռուսատանի նախագահների համատեղ հայտարարությունից զատ որեւէ հավելված փաստաթուղթ գոյություն չունի եւ դրան կից չեն ստորագրվել այլ համաձայնագրեր»:

2. Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2020 թվականի հունվարի 15-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե ինչ իրավական փաստաթղթի, համաձայնագրի, հայտարարության հիման վրա են ՀՀ Զինված Ուժերի ստորաբաժանումները կատարել դիրքային փոփոխություններ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում, ինչի արդյունքում ադրբեջանական զինված ուժերն առավել մոտեցել են ՀՀ բնակավայրերին, ենթակառուցվածքներին, արոտավայրերին, արդյունաբերական համալիրներին կամ զբաղեցրել բնակավայրերի մի մասը: Հարցմամբ Կենտրոնը խնդրել է նաեւ տրամադրել համապատասխան փաստաթղթի/երի բնօրինակ պատճեն/ները:

ՊՆ պատասխան գրության մեջ նշել է, որ ՀՀ Զինված ուժերը դիրքային փոփոխություններն իրականացնել 2020 թ. նոյեմբերի 9-ի ՀՀ, ԱՀ եւ ՌԴ-ի ղեկավարների համատեղ հայտարարության դրույթների կատարման շրջանակում եւ տրամադրել է հայտարարության տեքստի հղումը: 

Հունվարի 26-ին պաշտպանության նախարարությունը սեւով սպիտակի վրա գրում է՝ համատեղ հայտարարության: Խուսափում է հստակ ասել՝ այլ փաստաթուղթ կա՞, թե՞ ոչ