#Armenia: the border troops officially announced that any journalist who'd like to go to the Syunik region for a report should obtain permission from the National Security Service. @RSF_inter condemns this restriction & calls the authorities to restore the access of journalists! pic.twitter.com/XnDd79ZPqB
— RSF in English (@RSF_en) February 11, 2021
Լրագրողներ առանց սահմանի միջազգային հեղինակավոր կազմակերպությունը թվիթերյան էջում անդրադարձել է ԱԱԾ-ի տարածած հայտարարությանը:
«Հայաստանի սահմանապահ զորքերը պաշտոնապես հայտարարեցին, որ ցանկացած լրագրող, ով կցանկանա մեկնել Սյունիքի մարզ լուսաբանման համար, պետք է թույլտվություն ստանա Ազգային անվտանգության ծառայությունից: Լրագրողներ առանց սահմանի կազմակերպությունը դատապարտում է այս սահմանափակումը և իշխանություններին կոչ անում վերականգնել լրագրողների մուտքը», -ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան Հայկական միասնական տեղեկատվական համակարգ էջով ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ Սյունիքի մարզի սահմանային տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու համար լրագրողներին անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում՝ նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ: