կարևոր
1530 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-11 13:57

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Մյանմայի բարձրաստիճան զինվորականների նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Մյանմայի բարձրաստիճան զինվորականների նկատմամբ

Միացյալ Նահանգների նախագահը հրամանագիր է ստորագրել ու պատժամիջոցներ սահմանել Մյանմայում ռազմական հեղաշրջում իրականացրած բարձրաստիճան զինվորականների, նրանց ընտանիքի անդամների ու նրանց հետ առնչություն ունեցող ընկերությունների նկատմամբ:

Բայդենը նորից պահանջել է ազատ արձակել կալանավորվածերին, այդ թվում՝ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժիին, ու խոստացել է անհրաժեշտության դեպքում այլ գործողություններ ձեռնարկել:

Նշենք նաեւ, որ արդեն 6 օր անընդմեջ ռազմական հեղաշրջման դեմ զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում Մյանմայում: Իրադրությունն այստեղ օրեցօր ավելի է բարդանում: Վերջին ցույցերից մեկի ժամանակ գլխի շրջանում փամփուշտից վիրավորում է ստացել մի կինը: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Մյանմայի բանակն էլ նոր ձերբակալություններ է իրականացրել: Հիմա էլ Սու Չժիի օգնականին ու ընտրական հանձնաժողովի անդամներին են ձերբակալել: