կարևոր
1286 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-11 13:44

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի իր պաշտոնակից Հուլուսի Աքարի հրավերով մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի իր պաշտոնակից Հուլուսի Աքարի հրավերով մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի իր պաշտոնակից Հուլուսի Աքարի հրավերով այսօր մեկնել է Թուրքիա, որտեղ հետեւելու է Կարսում անցկացվող երկկողմ զորավարժությունների վերջին փուլին:

Հիշեցնենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-12-ը Կարսում անցկացնում են «Ձմեռ-2021» համատեղ զորավարժությունները: Դրանցում ներգրավված են տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, ինչպես նաեւ հատուկջոկատայինների ստորաբաժանումներ: Ադրբեջանի Պաշտպանության նախարարության պնդմամբ՝ զորավարժությունների նպատակն է ապահովել երկու պետությունների ստորաբաժանումների համակարգումը: