կարևոր
1394 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-11 13:31

Նոյեմբերի 14-ից մինչ օրս շուրջ 52 415 արցախցի վերադարձել է

Նոյեմբերի 14-ից մինչ օրս շուրջ 52 415 արցախցի վերադարձել է

Ռուսաստանի խաղաղապահ ուժերի զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: 27 դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում իրավիճակի վերաբերյալ եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահներն ապահովում են Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի երթեւեկության եւ քաղաքացիների տեղաշարժման, սննդամթերքի ու այլ ապրանքների տեղափոխման անվտանգությունը:

2020 թվականի նոյեմբերի 14-ից ԼՂ բնակության նախկին վայրեր է վերադարձել 52 415 մարդ:  

Ռուս խաղաղապահ ուժերի զորակազմի անձնակազմը պլանային կարգով մարտական պատրաստության եւ խախտումների կանխման վարժանքներ է անցկացնում:

Դիտակետի ենթակառուցվածքը ներառում է բնակության համար երկու մոդուլ, բլոկ-մոդուլ ուտելիք պատրաստելու համար, ինչպես նաեւ տրանսպորտատեխնոլոգիական բլոկ-մոդուլ մշտական էլեկտրաէներգիայով:

Բոլոր դիտակետերը սարքավորել են ֆորտիֆիկացիոն կառույցներով, որոնք զինծառայողներին պաշտպանում են հրաձգային զենքից եւ բեկորներից: