կարևոր
2050 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-11 13:19

Դատարանը մերժեց Յուրի Խաչատուրովի խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Յուրի Խաչատուրովի խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությունը։

Նշենք, որ ներկայումս Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային միջոց կիրառված է գրավը։

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը կշարունակվի փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն էր ներկայացրել Խաչատուրովի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները միացան միջնորդությանը, նշելով, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։