կարևոր
1428 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-11 13:04

24-ամյա երիտասարդը Կարմիր գրքում գրանցված թռչուն է որսացել

24-ամյա երիտասարդը Կարմիր գրքում գրանցված թռչուն է որսացել

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բերքաշատ գյուղի մի բնակիչ հունվար ամսին Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հարակից դաշտերում որսացել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 10-ին 24-ամյա երիտասարդը ներկայացել է Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։