24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Արցախի կառավարության որոշմամբ՝ պատերազմական գործողությունների հետևանքով իրենց մշտական բնակության վայրերից տեղահանված քաղաքացիները, ավտոմեքենայի և մոտոցիկլետի տեխանձնագիր, ինչպես նաև վարորդական իրավունք կորցնելու դեպքում՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ազատվում են դրանք վերստանալու համար նախատեսված պետական տուրքերի վճարումներից: Այս մասին հայտնել է Արցախի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Օհանյանը:
«Իրենց բնակավայրերից տեղահանված քաղաքացիները պետական տուրքերի վճարումից ազատվում են նաև պատերազմական գործողությունների հետևանքով՝ ավտոմեքենայի վնասված պետհամարանիշի փոխարեն նորը ստանալու դեպքում՝ եթե ավտոմեքենայի սեփականատերը ճանապարհային ոստիկանությանն է ներկայացնում վնասված պետհամարանիշը: Այս որոշումը տարածվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ից ծագած հարաբերությունների վրա և վերոնշյալ նպատակներով քաղաքացիների կողմից կատարված վճարումները ենթակա են վերադարձման»,-նշել է Արցախի ոստիկանության ՃՈ պետի տեղակալը: