կարևոր
1399 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-11 12:18

Վարդանանց սերունդի ասպետական ոգով ներշնչված՝ այսօր տոնվում է Հայ սկաուտի օրը

Վարդանանց սերունդի ասպետական ոգով ներշնչված՝ այսօր տոնվում է Հայ սկաուտի օրը

Հայ մարմնակրթական ընդհանուր միության սկաուտները, Վարդանանց սերունդի ասպետական ոգով ներշնչված, հնուց ի վեր Վարդանանքը հայտարարել են Հայ Սկաուտի Օր։

Այդ օրը պաշտոնապես հաստատված է 1982թ.-ի փետրվարի 11-ին համա-Հ.Մ.Ը.Մ-ական խմբապետական առաջին համագումարի ժամանակ, Աթենքում։

Նշենք, որ փետրվարի 11-ը Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին նշում է նվիրական հիշատակը Սրբոց Վարդանանց: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Սրբոց Վարդանանց տոնի առթիվ: