կարևոր
1256 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-11 11:28

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 639 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 639 պացիենտ

Փետրվարի 11-ի` ժամը 11:00-ի, դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 557 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 264 158 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 21890 թեստավորում, որից 13380-ը հակամարմինների թեստով, 8510-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 639 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 256 024 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3321:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2.54%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 3.5%, վերջին 7 օրվանը՝ 3.23%: