Փետրվարի 10-ի՝ ուշ երեկոյան, սոցցանցերում հայտնվել է հայ-ադրբեջանական համատեղ հուշագրի լուսապատճենը, որն առայժմ պաշտոնապես գնահատականի չի արժանացել։
Շեշտվում է, որ հուշագիրը ստորագրվում է, իբրեւ նոյեմբերի 9-ին, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հայտարարության կատարման համար։
Ըստ հուշագրի առաջին կետի նշվում է, որ հայկական զորքերը 2020 դեկտեմբերի 18-ին, պետք է դուրս գան Կուբաթլուի եւ Զանգելանի շրջաններից։ Մեկ այլ կետով ճշգրտվում է Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի անվտանգության ապահովման մեխանիզմը։ Առանձին կետով շեշտվում է, որ հայկական եւ ադրբեջանականկողմերը երաշխավորում են տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների անվտանգությունը: Սահմանվում է, որ Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը վերահսկում եւ ապահովում է կապը երկու կողմերի միջեւ։ Հուշագրի 6-րդ կետում գործունեության ժամկետ նշված է 5 տարին, հետո ինքնստիքնյան 5 տարով երկարացմամբ, եթե կողմերից մեկը (Հայաստան, Ադրբեջան) ժամկետի ավարտից առաջ 6 ամսվա ընթացքում չհայտարարի տվյալ իրավիճակի իրագործման դադարեցման մասին։ Ովքեր են ստորագրել փաստաթուղթը հայտնի չէ։
Հատկանշական է, որ այս հուշագրում հայկական կողմը մի սրբագրում է կատարել, նախագծում Կաֆան ադրբեջաներեն հնչողությամբ տեղունունը փոփոխվել ու դարձել է Կապան։ Նախկինում պաշտոնապես Հայաստանի կառավարույթունն ու Պաշտպանության նախարարությունը հերքում էին նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությանը կից որեւէ փաստաթուղթ ստորագրելու մասին լուրերը։
Հուշագրի կետերն ամբողջությամբ ներակայցնում ենք Ձեր ուշադրությանը․
1․ Հայկական զորքերը դեկտեմբերի 18-ին, 2020թ․ պետք է դուրս գան Կուբաթլուի և Զանգելանի շրջաններից։
2․ Որպեսզի ապահովվի անվտանգությունը ավտոճանապարհի Գորիս – Դավիթ Բեկ տեղամասերում 39’26’34.577 հյուսիսային լայնության և 46’23’42.66 արևելյան երկայնության կետից մինչև 39’19’56.032 ու 46’28’03.157 կետը, ինչպես նաև Կապան-Ճակատեն տեղամասում 39’12’28 հյուսիսային լայնության ու 46’24’18 արևելյան երկայնության կետից մինչև 39’08’54.603 կետից մինչև 46’26’33.747″ և 46’26’33.747 կետը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը հայկական կողմից և ԱՀ պետական սահմանապահ ծառայությունը ադրբեջանական կողմից տեղադրելու են ուղեկալներ ճանապարհից դուրս։
3․ Հայկական և ադրբեջանական կողմերը երաշխավորում են տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների անվտանգությունը և այլն։
4․ ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայությունը վերահսկում է և ապահովում է կապը երկու կողմերի միջև։
5․ Ադրբեջանական կողմը երաշխավորում է Գորիս- Դավիթ Բեկ նշված հատվածներով հայկական տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը՝ 39’26’34.577 հյուսիսային լայնության և 46’23’42.66 արևելյան երկայնության կետից մինչև 39’19’56.032″ ու 46’28’03.157 կետը։
Հուշագրի 6-րդ կետում գործունեության ժամկետ նշված է 5 տարին՝ ավտոմատ 5 տարով երկարացմամբ, եթե կողմերից մեկը (Հայաստան, Ադրբեջան) ժամկետի ավարտից առաջ 6 ամսվա ընթացքում չհայտարարի տվյալ իրավիճակի իրագործման դադարեցման մասին։
Հիշեցնենք, որ Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը 2021թ.-ի հունվարի 11-ին դիմել էր ՀՀ վարչապետին՝ տրամադրել հետևյալ տեղեկությունը՝ արդյոք նոյեմբերի 10-ին հրապարակված եռակողմ հայտարարությանը կից, դրա մաս կազմող կամ դրա պայմանների կատարումն ապահովող առանձին հավելվածներ կա՞ն:
Հունվարի 15-ին Կառավարության հասարակայնույթան հետ կապերի վարչությունից ստացվել է պատասխանը. «նոյեմբերի 10-ի՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի եւ Ռուսատանի նախագահների համատեղ հայտարարությունից զատ որեւէ հավելված փաստաթուղթ գոյություն չունի եւ դրան կից չեն ստորագրվել այլ համաձայնագրեր»: Պատասխանի լուսապատճենը՝ այստեղ: