կարևոր
5881 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-10 23:47

Հայաստանի իշխանությունը զավթված է թուրքական «Ալթայ»-ներն իրականացնողների կողմից. Հովհաննես Իշխանյան

Հրապարակախոս, գրող Հովհաննես Իշխանյանը գրում է, որ «Դաշնակցական Իշխան Սաղաթելյանը պատերազմի ժամանակ գերագույն երևույթի հետ խորհրդակցությունների մասին պատմելուց ասաց, որ հանդիպումներից մեկի ժամանակ ասել էին, որ նա պիտի կարգավորի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչին ի պատասխան, երևույթն ասել էր, որ ինքը ռուսներին բացատրել է իրենց շահն այս տարածաշրջանում, նրանք իրան ձեռք առան, բայց ոչինչ, հըլը իրանց հալը կտեսնեն»։

Իշխանյանը փաստեր է ներկայացնում, որ թուրքական բանակի արտահոսած փաստաթղթերի համաձայն՝ Թուրքիան ծրագրել էր հարձակվել Հայաստանի վրա։ Ծրագրի անունն է կարճ՝ «Ալթայ»։ 

«Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը դեռևս ամռանը մեկնաբանելով էս ծրագիրն ասել էր, որ հարձակման նպատակն է «Մինչև 2021 թվականի մարտ ամիս լիովին կազմաքանդել հայաստանյան պետականությունը, որպեսզի մոսկովյան 1921 թվականի ռուս-թուրքական համաձայնագրին ընդառաջ՝ Մոսկվային կարողանա պարտադրել Հայաստանի մասով բոլորովին այլ ծրագիր, որտեղ հայկական չեն լինի ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Զանգեզուրը»:

Ահա, թե ինչի համար ենք հայերս տանջվում։ Որովհետև այս իշխանական պատուհասներն իրագործում են «Ալթայ» ծրագիրը։ Ու կապ չունի, է, որ էդ ծրագիրը բաց դրած ա, ու որ փոխվարչապետ դարձածն ասում ա, որ պետական գաղտնիք ա, թե ինչ են պայմանավորվել իրանց թուրք հայրենակիցների հետ ու որ Սյունիքում հայտնվել ա` բարի գալուստ Ադրբեջան ցուցանակ։

Հայաստանի իշխանությունը զավթված ա թուրքական «Ալթայ»-ներն իրականացնողների կողմից։ Սրանց վերացնելը հայ ազատագրական պայքարի մասն ա»,-ամփոփում է Իշխանյանը։