240 դիտում, 2021.02.10 22:47

Դեսպան Տիգրան Բալայանն հավատարմագրեր է հանձնել Լյուքսեմբուրգի Դուքս Հենրի Ալբերտին

Դեսպան Տիգրան Բալայանն հավատարմագրեր է հանձնել Լյուքսեմբուրգի Դուքս Հենրի Ալբերտին

Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Մեծ դուքս Հենրի Ալբերտին: Այս մասին Բալայանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Իմ հավատարմագրերն եմ հանձնել Նորին Մեծություն Լյուքսեմբուրգի Մեծ դքսին: Շատ տպավորված եմ Հայաստանի, նրա պատմության և ավանդույթների մասին Դքսի իմացությամբ»,- գրել է Բալայանը:

Դեսպանը հույս է հայտնել, որ երկկողմ աշխատանքներ կիրականացվեն բազմակողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։