կարևոր
1245 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-10 22:12

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 107,5 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 107,5 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 107 միլիոն 517 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 2 միլիոն 353 հազարից: Ապաքինվել է ավելի քան 79 միլիոն մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 27 մլն 804 հազար 262 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 479 հազար 810 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 10 մլն 858 հազար 753-ի, մահերինը՝ 155 հազար 285-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 9 միլիոն 602 հազար 34 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 233 հազար 588 մարդ:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է վարակի 4 մլն 12 հազար 710 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 14 հազար 494 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 78 հազար 134 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Միացյալ Թագավորությունն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 3 մլն 972 հազար 148, մահերինը՝ 113 հազար 850: Տասնյակում են նաև Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Թուրքիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 488 հազար 981 վարակվածության ընդհանուր, 58 հազար 686 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 263 հազար 601-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 3 հազար 311 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 83-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 89 հազար 734 է, որից ապաքինվել է 84 հազար 129-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 636:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը: