կարևոր
2252 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-10 19:21

Անհետ կորած կամ գերության մեջ գտնվողների ծնողները փակել են Գյումրու միջպետական ճանապարհը, տասնյակ կիլոմետր ձգվող խցանումներ են

Մի շարք շիրակցիներ, որոնց երեխաները համարվում են անհայտ կորած կամ գերության մեջ են, փակել են միջպետական ճանապարհը և պահանջում են, որ տեղական կամ կենտրոնական իշխանություններից ներկայացուցիչներ գան և պատասխանեն իրենց հարցերին, թե ինչու իրենք տեղեկություն չունեն իրենց զավակների մասին։

Այս պահին Գյումրիից սկսած տասնյակ կիլոմետր ձգվող խցանումներ են։