26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
Մոսկվայում կարծում են, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի, քանի որ նրանք լուրջ ներդրում են ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների մշակման գործում:
Ռուսական «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդգծել է՝ այդ սկզբունքների մեծ մասն արտացոլված են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Նրա խոսքով, արդիական է մնում համընդհանուր քաղաքական կարգավորման հասնելու հարցը, որը 1994-ին Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթաժողովի որոշման համաձայն՝ Մինսկի խմբի համանախագահների գործառույթն է:
«Եռյակը միջազգային հզոր աջակցություն ունի եւ կարող է օգտակար լինել հետագա քայլերի մշակման գործում փոխադարձ ընդունելի մոտեցումների, այդ թվում՝ կարգավիճակային հարցերի համար: Սակայն զգույշ, առանց շտապելու, երբ կգա ժամանակը»,- ասել է Ռուդենկոն:
Նա հավելել է, որ հիմա ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահները կարող են ակտիվություն ցուցաբերել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ վստահության միջոցառումներն ամրապնդելու հարցում: