27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
ֆրանսիացի և թուրք բարձրաստիճան պաշտոնյաները նախօրեին քննարկել են երկկողմ հարաբերությունները, որոնք վերջին շրջանում գերլարված են:
Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Էմմանուել Բոնը և Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսով քննարկել են իրավիճակը Արեւելյան Միջերկարանում, Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում եւ Լիբիայում:
Կարեւորվել է նաեւ փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված հարաբերությունների վերականգնումը: Սակայն նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ազգային տիեզերական ծրագրի բացմանը ունեցած ելույթում, խոսել է Էմանուել Մակրոնի մասին՝ նորից մոռանալով հարգանքի ու էթիկական նորմերի մասին:
«Այն մարդը, որը ղեկավարում է Ֆրանսիան, անընդհատ հարձակվում է ինձ վրա: Ի՞նչ ես ուզում ինձանից»,-ասել է Էրդողանը՝ մեղադրելով Ֆրանսիային Ալժիրում 1 միլիոն մարդու սպանելու համար: Դժգոհել է նաեւ թուրքական զորքը Լիբիայից դուրս բերելու մասին պաշտոնական Փարիզի պահանջից: Էրդողանի խոսքով՝ իրենք այնտեղ Լիբիայի կառավարության համաձայնությամբ են: