կարևոր
374 դիտում, 2 ամիս առաջ --> 2021-02-10 12:39

Սենատը սահմանադրական է ճանաչել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ սկսված իմպիչմենթի գործընթացը. լսումները կշարունակվեն

Սենատը սահմանադրական է ճանաչել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ սկսված իմպիչմենթի գործընթացը. լսումները կշարունակվեն

Ամերիկյան Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, սահմանադրական է ճանաչել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ սկսված իմպիչմենթի գործընթացը:

Հարցի հստակեցման կարիքը կար, քանի որ նախկինում երբեք պաշտոնաթող նախագահների նկատմամբ իմպիչմենթի գործընթաց տեղի չի ունեցել: Թրամփի պաշտպանական թիմը պնդում էր, որ Սենատն իրավական լիազորություն չունի քննարկելու նախկին նախագահի իմփիչմենթի գործը: Լսումները շարունակելու օգտին 50 դեմակրատների հետ միասին կողմ է քվեարկել նաեւ 6 հանրապետական սենատոր:

Մնացած 44 հանրապետականները դեմ են արտահայտվել: Հարցի շուրջ վերջնական քվեարկությունն ակնկալվում է հաջորդ շաբաթվա սկզբին: Դեմակրատները հանրապետական Թրամփին մեղադրում են հունվարի 6-ին Կոնգրեսի վրա տեղի ունեցած հարձակումը հրահրելու համար: Եթե Սենատը նրան մեղավոր ճանաչի, Թրամփը կարող է զրկվել հետագայում պետական որեւէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Ի դեպ, սա Թրամին իմպիչմենթի ենթարկելու արդեն երկրորդ փորձն է: Այս առումով նա նույնպես հակառեկորդակիր է: