16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Այսօրվանից մեկնարկել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծված պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց 500 000 դրամի չափով միանվագ օժանդակություն տրամադրելու նպատակով օնլայն եղանակով դիմումների ընդունումը: Այս մասին հայտնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը:
Աջակցությունը տրվում է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած և այդ պատճառով բժշկական հաստատություններում բուժվող (բուժված) անձանց, ովքեր չունեն (կամ չեն ունենա) հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ։
Սոցիալական ծրագրի շահառուների դիմումները ընդունվում են էլեկտրոնային եղանակով: Դիմումների ընդունման վերջնաժամկետն ընթացիկ տարվա ապրիլի 15-ն է:
Սոցիալական աջակցության գումարը կտրամադրվի բացառապես բանկային փոխանցման միջոցով՝ դրամական օգնության գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու եղանակով: