կարևոր
1039 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-09 23:31

Վրաստանում 5-12-րդ դասարանի աշակերտների համար դիմակ կրելը պարտադիր կլինի

Վրաստանում 5-12-րդ դասարանի աշակերտների համար դիմակ կրելը պարտադիր կլինի

Վրաստանում աշակերտների մի մասի համար դպրոցներում դիմակ կրելը  պարտադիր կդառնա: Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին հայտարարել է, որ 5-ից բարձր դասարանների աշակերտները պարտավոր կլինեն դիմակ կրել դպրոցի տարածքում ևս:

«Որոշում ենք կայացրել, որ բոլոր դպրոցներում հինգերորդ դասարանից սկսած դիմակ կրելը պարտադիր կլինի: Հավելյալ մանրամասներն այսօր կհայտնենք դպրոցների ղեկավարությանը, նրանք էլ կփոխանցեն ծնողներին»,- ասել է Չխենկելին։

Վրաստանում փետրվարի 15-ից ուսումնական գործընթացը կշարունակվի առկա պայմաններում՝ դասասենյակներում:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 263 հազարը, մահացել է 3 հազար 306 մարդ: