Ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը լրագրողներին հայտնել է, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով 1 գերի տեղափոխվել է Բաքու։
Ինչպես հայտնել էինք, այսօր երեկոյան ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստան է վերադարձել 5 գերի, նրանք են.
Ալոյան Թաթուլ Սամվելի
Գալստյան Արայիկ Հրաչյայի
Իսրայելյան Հովհաննես Գևորգի
Մովսիսյան Վահրամ Արայիկի
Մանուկյան Կարեն Արայիկի:
Հավելենք նաև, որ փետրվարի 1-ին, ըստ ՌԴ խաղաղապահների հաղորդագրության, Հայաստանը Բաքվին էր հանձնել 16 հիվանդ ադրբեջանցի զինծառայողի, ինչպես նաև ևս 2 զինծառայողների, որոնք ձերբակալվել էին 2021 թվականի հունվարի 30-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից։ ՀՀ պաշտոնական աղբյուրներն այս մասին լռում են:
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ հունվարի 28-ին Հայաստան էր վերադարձել 5 գերի, նույն օրը Երևանից Բաքու էր փոխադրվել 1 գերի։ Դեկտեմբերի 14-ին կրկին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց, Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 44 հայ գերի՝ 14 ադրբեջանցու դիմաց։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի մասին պաշտոնական տվյալ չկա։