30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Այսօր ամերիկյան Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, մեկնարկում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի դատավարությունը: Հունվարի 6-ին Կապիտոլիումի շենքի վրա Թրամփի կողմակիցների գրոհից հետո դեմոկրատները նրան մեղադրում են խռովություն հրահրելու համար:
Սա Թրամփին պաշտոնանկության ենթարկելու երկրորդ փորձն է, նման բան Միացյալ Նահանգներ պատմության մեջ տեղի չի ունեցել: Սա նաեւ առաջին դեպքն է ԱՄՆ-ում, երբ փորձում են նախագահին իմփիչմենթի ենթարկել նրա պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո:
Եթե Ներկայացուցիչների տան կոնգրեսականների մեծամասնության նման սենատորների երկու երրորդը կողմ արտահայտվեն, որ Թրամփը խռովություն է հրահրել, ապա նա ապագայում չի կարողանա առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: