կարևոր
1706 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-09 17:32

Հնդկաստանում Հիմալայան սառցաբեկորի սողանքը հանգեցրել է Ռիշիգանգա գետում ջրի մակարդակի բարձրացմանը

Հնդկաստանում Հիմալայան սառցաբեկորի սողանքը հանգեցրել է Ռիշիգանգա գետում ջրի մակարդակի բարձրացմանը

Մեծ աղետ է տեղի ունեցել Հնդկաստանում: Որոնողա-փրկարարանական աշխատանքները շարունակվում են երկրի հյուսիսային Ութարաքհանդի նահանգում, որտեղ Հիմալայան սառցաբեկորի սողանքը հանգեցրել է Ռիշիգանգա գետում ջրի մակարդակի բարձրացմանը: Դրա հետեւանքով էլ փլուզվել է 13,2 ՄգՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայանը:

Վերջին տվյալներով՝ դեպքի վայրից դուրս է բերվել 28 մարդու դի, 35-ին հաջողվել է փրկել: Տարբեր տեղեկություններով, այս պահի դրությամբ կա 150-200 անհետ կորած: Նրանց մեծ մասն աշխատում էր հիդրոէլեկտրակայանում: