27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Մի քանի տասնյակ երիտասարդներ թմբուկների հնչյունների ներքո եւ փուչիկներով անհնազանդության երթ են կազմակերպել Թբիլիսիի փողոցներում՝ տեղաշարժի սահմանափակումների գործողության ժամանակ: Այս մասին գրում է Sputnik-ը։
«Մենք դեռ չենք կարող ասել, թե կոնկրետ ուր ենք գնալու, քանի որ բոլոր վայրերը, որոնք մենք նշել ենք, փակել է ոստիկանությունը: Ուստի, թե ուր ենք գնալու, գաղտնիք է»,-ասել է «Ամոթ է» շարժման առաջնորդներից մեկը՝ Գիգա Մակարաշվիլին: Երիտասարդների երթը շատ գունագեղ է, երթի մասնակիցների մի մասը գունավոր դիմակներ է կրում, մի մասի ձեռքին գունավոր փուչիկներ են: Նրանց գլխավոր պահանջը սահմանափակումների չեղարկումն է, այդ թվում տեղաշարժման սահմանափակումը ժամը 21:00-ից մինչեւ 05:00-ն:
Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը, որը փորձում էր երթի մասնակիցներին թույլ չտալ անցանելի մաս, սակայն նրանք ճեղքել են ջոկատաշղթան եւ Ռուսթավելու պողոտայում դուրս եկել անցանելի մաս:
Բացի երիտասարդական կազմակերպություններից, երթին մասնակցում են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները: Նախնական տեղեկատվության համաձայն, ակցիայի մասնակիցները պտույտ կկատարեն Թբիլիսիի փողոցներով, իսկ հետո գիշերը կանցկացնեն դրսում: