17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Փետրվարի 9-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի /UNDP/ հայաստանյան գրասենյակի և Հումանիտար ականազերծման ծրագրի շրջանակներում միջազգային փորձագետների հանդիպումը ԱԻՆ ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։
Հանդիպմանը մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալներ Արա Նազարյանը, Արկադի Բալյանը, Փրկարար ծառայության և Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ներկայացուցիչներ:
Հանդիպման առանցքում Կառավարության, Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի, ԱԻՆ-ի և ՄԱԿ-ի հետ համապատասխան արձագանքման միջոցառումների համատեղ մշակման և մարդասիրական կարիքները բավարարելու համար բնակչության պաշտպանությանն ուղղված ծրագրերի քննարկումն էր։
Առաքելության նպատակը Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ԱԻՆ-ի միջև համագործակցության եզրեր գտնելն է՝ Հայաստանում հումանիտար համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման գործում:
Կողմերը հաստատել են, որ Կարիքների գնահատում իրականացնելուց հետո կհստակեցվի համագործակցության շրջանակը, որոնցով էլ կարող է առաջնորդվել գրասենյակը՝ սահմանված առաջնահերթություններին համահունչ։