կարևոր
1550 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-09 14:50

Վազգեն Մանուկյանը միավորում էր հայաստանյան մտավորականությանը ազգային գաղափարների շուրջ

«Հայրենիքի փրկության շարժումը» շարունակում է տեսանյութեր հրապարակել ազգային պետական գործիչ, շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի քաղաքական գործունեության վերաբերյալ։

1974 թվականին Վազգեն Մանուկյանը  համախոհների հետ ձեռնարկում է մի նախաձեռնություն՝ «Թարգմանչաց տոներ», որն իր շուրջ է համախմբում հայաստանյան ողջ մտավորականությունը։ Այդ հավաքներին մասնակցում էին ժամանակի ամենահեղինակավոր անձիք։ Նպատակն էր ստեղծել ազգային մի ակումբ, որը հնարավորություն կտա մտավորականններին անձամբ ծանոթանալ, շփվել, ոչ ֆորմալ մթնոլորտում հարցեր քննարկել և միավորվել։

«Երբ 88-ի Շարժումը սկսվեց, հասկացանք, թե այդ հավաքներն ինչքան կարևոր էին և ինչ մեծ նշանակություն ունեցան: Մտավորականությունը միանգամից համախմբվեց, քանի որ մարդիկ արդեն ճանաչում էին իրար,  նույն կերպ էին հարցերին մոտենում, նույն գաղափարներին էին հարում: Դա էր Թարգմանչած տոների ամենամեծ ձեռքբերումը»,- ասում է Վազգեն Մանուկյանը: