01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Այսօր Երևանի ավագանու նիստի մեկնարկին քաղաքապետ Մարությանը հայտնեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը վայր է դրել խմբակցության քարտուղարի լիազորությունների կատարումը, նրա փոխարեն «Իմ քայլը» խմբակցության քարտուղար է ընտրվել Արմեն Գալջյանը:
Մարությանը տեղեկացրեց նաև, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը համալրվել է մեկ նոր անդամով. ընտրական ցուցակի հերթականությամբ մանդատ է ստացել Անուշ Քլոյանը։ Նշենք, որ Անուշ Քլոյանը մարտի 1-ի գործով տուժած ճանաչված, Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Սարգիս Քլոյանի դուստրն է, Գոռ Քլոյանի քույրը։ Հավելենք, որ Անուշ Քլոյանը ևս Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, Երևանու ավագանու 2018թ.-ի ընտրությունների «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ներկայացված է որպես աշխատանք չունեցող ՔՊ անդամ:
Անուշ Քլոյանը փոխարինում է Գայանե Մելքոմ-Մելքոմյանին, որը 2020 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ: