կարևոր
1530 դիտում, 8 ամիս առաջ - 2021-02-09 13:35

Դուք այս ամեն ինչից հետո կորցրիք 3-4 պատգամավոր, իսկ մի ամբողջ ժողովուրդ կորցրեց իր հայրենիքի մի մասն ու իր արժանապատվությունը. Գերասիմ Վարդանյան

 Դուք այս ամեն ինչից հետո կորցրիք 3-4 պատգամավոր, իսկ մի ամբողջ ժողովուրդ կորցրեց իր հայրենիքի մի մասն ու իր արժանապատվությունը. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ անդամ, ՀՅԴ կամավորական «ՀՅԴ կամավորական շարժում» ՀԿ անդամ Գերասիմ Վարդանյանի պատասխանը Ալեն Սիմոնյանին.

«Դուք այս ամեն ինչից հետո կորցրիք 3-4 պատգամավոր։

Գիտե՞ս, ա՜յ ոտնաշոր, որ այս ամեն ինչից հետո ինչ-որ մեկը կորցրեց որդուն, մեկը` ամուսնուն, մեկը` հորը, մեկը` եղբորը, մեկը` սիրած տղային, մեկը` ընկերոջը, մեկը` քայլելու հնարավորությունը, մեկը` սեփական ձեռքերով հաց ուտելու հնարավորությունը, մեկը` աչքի լույսը, մեկն` իր ծնողների գերեզմանը, մեկն` իր ձեռքերով կառուցած տունը, մեկը` վաղվա ապրելու հույսը, և այդ մեկերը ոչ թե 3-4 հոգի էին, այլ մի քանի հազարն են։ Իսկ մի ամբողջ ժողովուրդ կորցրեց իր հայրենիքի մի մասն ու իր արժանապատվությունը, և այդ ամբողջը քո ու քո նման ոտնաշորերի մեղքով է, ա՜յ բազմակի օգտագործման մարմնավաճառ, բավական չէ՞, որ դու խոսես»,-Գրում է Վարդանյանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ «շատ ուրախ եմ, որ ընդամենը 3-4 պատգամավոր կորցնելով կարողացանք դուրս գալ այս վիճակից: Ես վստահ եմ, որ որեւէ իշխանություն չէր կարողանալու նման պինդ իրեն պահել: Դուրս եկած պատգամավորների հետ մինչ այս լուրջ տարաձայնություններ ենք ունեցել եւ սպասել ենք, որ իրենք կլքեն թիմը»: