կարևոր
272 դիտում, 3 ամիս առաջ --> 2021-02-09 12:45

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 566 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 566 պացիենտ

Փետրվարի 9-ի` ժամը 11:00-ի, դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 829 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 263 057 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 18 331 թեստավորում, որից 12 700 -ը հակամարմինների թեստով, 5 631-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 566 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 254 916 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 8 մարդ, ընդհանուր՝ 3 306:

Դրականության ցուցանիշը՝ օրական 4.52%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 3.74%, վերջին 7 օրվանը՝ 3.63%: