կարևոր
972 դիտում, 8 ամիս առաջ - 2021-02-09 12:24

Հայ ուխտավորների մուտքը Դադիվանք արգելել են ադրբեջանցիները 

 Հայ ուխտավորների մուտքը Դադիվանք արգելել են ադրբեջանցիները 

«Ազատ Արցախ» թերթը գրում է, որ անդրբեջանցիներն արգելել են հայ ուխտավորների մուտքը Դադիվանք։ «Ըստ նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան, խում­բը պի­տի մտ­ներ Դա­դի­վանք, սա­կայն ադր­բե­ջան­ցի­նե­րը հո­խոր­տա­լով արգելեցին՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով, թե ի­րենք տե­ղե­կաց­ված չեն խմ­բի մա­սին»,- տեղեկացնում է պարբերականը:

Ինչ­պես հայտ­նի է, նո­յեմ­բե­րի 9-ին ստո­րագր­ված հրա­դա­դա­րի չա­րա­բաս­տիկ հա­մա­ձայ­նու­թյան ար­դյուն­քում Ար­ցա­խի Հանրապե­տու­թյան Քար­վա­ճա­ռի շր­ջա­նը տր­վեց Ադր­բե­ջա­նին։ Շր­ջանն ու­նի բազ­մա­թիվ պատ­մամ­շա­կու­թա­յին կո­թող­ներ, եկեղե­ցի­ներ, մա­տուռ­ներ, ո­րոնց գլուխ­գոր­ծո­ցը Դա­դի­վան­քի վա­նա­կան հա­մա­լիրն է։ 

2020թ. նո­յեմ­բե­րի 25-ից հե­տո մեզ պար­տադր­վեց այլ ի­րո­ղու­թյուն, և վա­նա­կան հա­մա­լիր այ­ցե­լե­լու հա­մար կար­ծես փակ­վե­ցին բո­լոր ճանապարհ­նե­րը։ Տա­րա­ծաշր­ջա­նում տե­ղա­կայ­ված ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի միջ­նոր­դու­թյամբ ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան համաձայն` նո­յեմ­բե­րի վեր­ջից թույ­լատր­վում էր հայ ուխ­տա­վոր­նե­րի մուտ­քը Դա­դի­վանք։ Կի­րա­կի օ­րե­րին ռուս խա­ղա­պահ­նե­րը ուղեկ­ցում էին ուխ­տա­վոր­նե­րին դե­պի վա­նա­կան հա­մա­լիր, որ­տեղ էլ հա­վա­տա­վոր ժո­ղո­վուր­դը մաս­նակ­ցում էր Պա­տա­րա­գին, հա­ղոր­դու­թյուն ստա­նում։ Ի դեպ, վա­նա­կան հա­մա­լի­րը ներ­կա­յումս վե­րահս­կում են ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րը, չնա­յած տարած­քում տե­ղա­կայ­վել են ադր­բե­ջան­ցի­նե­րը։

Հա­մա­ձայն պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան` փետր­վա­րի 7-ի կի­րա­կի ժա­մը 8.00-ին Ստե­փա­նա­կեր­տի Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կից ուխ­տա­վոր­նե­րի հեր­թա­կան խում­բը ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի ու­ղեկ­ցու­թյամբ ճա­նա­պարհ­վեց դե­պի Դա­դի­վանք։ Խմ­բին միացել են նաև հոգևո­րա­կան­ներ, ով­քեր պետք է հեր­թա­փո­խեին հա­մա­լի­րում ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցող հոգևոր դա­սի ներկայացու­ցիչ­նե­րին։ Ուխ­տա­վոր­ներն էլ Դա­դի­վանք պետք է հասց­նեին նաև Ստե­փա­նա­կեր­տի Ս. Հա­կոբ ե­կե­ղե­ցում օծ­ված «Դժոխ­քի ավե­րու­մը» սր­բա­պատ­կե­րը, ո­րը Երևա­նից ու­ղար­կել էր հե­ղի­նա­կը՝ նկար­չու­հի Ժան­նա Խլ­ղա­թյա­նը։ Ի դեպ, նկարչուհին կտա­վը նա­խա­տե­սել էր Շու­շիի Սուրբ Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցու հա­մար, բայց հայտ­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո նա խնդ­րեց, որ կտա­վը հասց­նեն Դա­դի­վանք։ Եր­կար ճա­նա­պարհ կտ­րե­լուց հե­տո ուխ­տա­վոր­նե­րի խում­բը մո­տե­ցավ վա­նա­կան հա­մա­լի­րի տա­րած­քին մոտ տե­ղակայ­ված ադր­բե­ջա­նա­կան ան­ցա­կե­տին։

Ըստ նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան, խում­բը պի­տի մտ­ներ Դա­դի­վանք, սա­կայն ադր­բե­ջան­ցի­նե­րը հո­խոր­տա­լով ար­գե­լե­ցին՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով, թե ի­րենք տե­ղե­կաց­ված չեն խմ­բի մա­սին։ ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րը և ուխ­տա­վոր­նե­րի խմ­բի պա­տաս­խա­նա­տուն բազ­միցս պար­զա­բա­նե­ցին, որ ա­մեն ինչ հս­տա­կեց­ված է «և բո­լորն էլ տե­ղե­կաց­ված են, սա­կայն ադր­բե­ջան­ցի­ներն անդ­րդ­վե­լի էին։ Վեր­ջին­ներս ստի­պե­ցին, որ ուխ­տա­վոր­նե­րի խում­բը վե­րա­դառ­նա Գե­տա­վան և սպա­սի ճշ­տում­նե­րի։ Ե­րեք ժամ սպա­սե­լուց ու կր­կին ճշգր­տում­ներ ա­նե­լուց հե­տո, ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը խում­բը նո­րից ու­ղեկ­ցե­ցին դե­պի Դա­դի­վանք, սա­կայն, այն­տեղ ևս եր­կար սպա­սել տա­լով, ադր­բե­ջան­ցի­նե­րը չհա­մա­ձայ­նե­ցին բա­ցել ճա­նա­պար­հը` պատ­ճա­ռա­բա­նե­լով, որ ի­րենք հրա­ման են ստա­ցել ար­գե­լել ոչ միայն ուխ­տա­վոր­նե­րի, այլև հեր­թա­պա­հու­թյան ե­կած հոգևո­րա­կան­նե­րի մուտ­քը սր­բա­վայր։ Եր­կար քաշք­շուկ­նե­րից հե­տո, խում­բը ե­րե­կո­յան ստիպ­ված վե­րա­դար­ձավ Ստե­փա­նա­կերտ։ Ուխ­տա­վոր­նե­րը խնդ­րե­ցին ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րին գո­նե սր­բա­պատ­կե­րը հասց­նել Դա­դի­վանք։ Ար­ցա­խի թե­մի պա­տաս­խա­նա­տու­նե­րը մտա­դիր են խն­դի­րը հասց­նել հա­մա­պա­տաս­խան ա­տյան­նե­րի։

«Ի՞նչ նոր հրա­ման ու պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ու­նեն ադր­բե­ջան­ցի­նե­րը Դա­դի­վան­քի հետ կապ­ված, ո­րի մա­սին տե­ղյակ չեն ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րը, կամ` ար­դյոք սա հեր­թա­կան սադ­րանք էր. ժա­մա­նա­կը ցույց կտա»,- գրել է պարբերականը։

Դա­դի­վան­քը, ո­րը հայտ­նի է նաև Ա­ռա­քե­լոց, Ա­ռա­քե­լա­դիր ա­նուն­նե­րով, քա­նի որ ե­կե­ղե­ցին հիմն­վել է Քրիս­տո­սի ա­ռա­քյալ­նե­րից Թադևո­սի հետևորդ Դա­դեի կող­մից` 1-ին դա­րում, գտն­վում է Ար­ցա­խի Շա­հու­մյա­նի շր­ջա­նի Դա­դի­վանք գյու­ղում՝ Դա­դի­վան լե­ռան լան­ջին՝ Թար­թառ գե­տի ձախ ա­փին։ Միջ­նա­դա­րյան վա­նա­կան հա­մա­լի­րը մա­տե­նա­գի­տա­կան աղ­բյու­նե­րում ա­ռա­ջին անգամ հի­շա­տակ­վել է 9-րդ դա­րում։ Ուշ միջ­նա­դա­րում Դա­դի­վան­քը ե­ղել է Ար­ցա­խի հայ­կա­կան մե­լի­քու­թյուն­նե­րի կազ­մում։ 1920թ. Ար­ցա­խը Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նին բռ­նակց­վե­լուց հե­տո հա­մա­լի­րը դա­դա­րեց գոր­ծել։ 1960-ա­կան թթ. Ադր­բե­ջա­նի իշխա­նու­թյուն­նե­րը վա­նա­կան հա­մա­լի­րի տա­րած­քում հիմ­նե­ցին գյուղ, ո­րի բնա­կիչ­նե­րը վնա­սե­ցին հա­մա­լի­րի շի­նու­թյուն­նե­րը, որմ­նան­կա­րը` այն դարձ­նե­լով գոմ։ Ար­ցա­խյան ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի շնոր­հիվ 1993թ. մար­տի 31-ին Դա­դի­վանքն ազատագր­վեց և 1994թ. վե­րա­բաց­վեց։ 1997թ.-ից ի վեր վա­նա­կան հա­մա­լի­րում պար­բե­րա­բար ի­րա­կանց­վե­ցին վե­րա­նո­րոգ­ման ու վե­րա­կան­գն­ման աշ­խա­տանք­ներ։ Ի­րա­կա­նաց­ված պե­ղում­նե­րի ըն­թաց­քում՝ 2007թ. հու­լի­սի 21-ին, վա­նա­կան հա­մա­լի­րի եկեղե­ցի­նե­րից մե­կի խո­րա­նի տակ գտն­վել են սուրբ Դա­դե ա­ռա­քյա­լի մա­սունք­նե­րը։ Ար­ցա­խի հոգևոր թե­մը տա­րի­նե­րի ընթացքում կազ­մա­կեր­պել է Դա­դի­վան­քի վե­րա­կան­գն­ման աշ­խա­տանք­նե­րը և այն որ­պես գո­հար պահ­պա­նել։