կարևոր
1609 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-09 12:33

Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ դժգոհ են Բորելի Մոսկվա կատարած այցի արդյունքներից

Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ դժգոհ են Բորելի Մոսկվա կատարած այցի արդյունքներից

Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը վերադարձել է Բրյուսել, որտեղ նրան այնքան էլ ջերմ չեն ընդունել:

Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ դժգոհ են Մոսկվա կատարած իր այցի արդյունքներից: Այդ այցի ընթացքում էին եվրոպացի երեք դիվանագետներ վտարվել Ռուսաստանից, իսկ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եվրամիությանն անվանել էր «ոչ հուսալի գործընկեր»:

Եվրոպական ժողովրդական կուսակցության էստոնացի պատգամավոր Ռիհո Տերասը դիմել է Եվրոպական հանձնաժողովի նախագահին՝ Ժոզեպ Բորելին աշխատանքից ազատելու հորդորով:

Նա Euronews-ին ասել է, որ իր նամակի տակ ստորագրել են մոտ 60 խորհրդարանական՝ տարբեր քաղաքական խմբերից:

«Հասկանում եմ, որ անհրաժեշտ է երկխոսություն վարել, բայց եթե մեկը հոկեյ է խաղում, մյուսը չի կարող պարել սառույցի վրա: Դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Մոսկվայում»,-ասել է Տերասը ու հավելել՝ Ռուսաստանի արտգործնախարարը պարոն Բորելին պտտեցրել է սառույցի վրա, նվաստացրել նրան, հարձակվել իրենց դաշնակիցների՝ ԱՄՆ-ի վրա, վիրավորել Եվրամիությունը: