կարևոր
1302 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-09 12:07

Ստամբուլում փոթորիկը բազմաթիվ տների տանիքներ Է պոկել

Ստամբուլում փոթորիկը բազմաթիվ տների տանիքներ Է պոկել

Ստամբուլում փետրվարի 8-ի երեկոյան բարձրացած փոթորիկի հետևանքով մի քանի տասնյակ տների տանիքներ են պոկվել, տապալվել են ծառեր, վնասվել ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Սաստիկ քամու պատճառով Մարմարա ծովին ափամերձ Սիլիվրի շրջանում 2 նավ է ջրասույզ եղել: 

Փոթորիկը ուժգին է եղել Ստամբուլի հատկապես Բեշիքթաշ, Սուլթանգազի, Սիլիվրի, Գազիօսմանփաշա, Բայրամփաշա, Բաղջըլար, Բեյօղլու, Էսենլեր և Ումրանիյե շրջաններում:

Թուրքիայում օդերևութաբանները քամու ուժգնացում են խոստանում փետրվարի 9-ին: